Warning: Use of undefined constant REQUEST_URI - assumed 'REQUEST_URI' (this will throw an Error in a future version of PHP) in /home/customer/www/fcgandzasarkapan.am/public_html/wp-content/themes/alchemists/functions.php on line 73
ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ – FC Gandzasar Kapan

ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանի վերջին տուրում միմյանց հետ էին խաղում երկու թիմեր, ովքեր մրցաշարային աղյուսակի տոնած հաղթանակներ բաժնում ունեին 0 թիվը։ Եթե «Երևանը» պարտվել էր բոլոր խաղերում, ապա կապանյան թիմը հասցրել էր 4 խաղ ավարտել ոչ-ոքիով։ Շատերը նշում էին, որ սա թիմերի համար ամենաիրական հնարավորությունն է դեպի առաջ գնալու համար։

ՆՌԱՆՅԱՆԸ՝ ՀԱՐՁԱԿՎՈՂ

Արմեն Պետրոսյանը հերթական ռոտացիան էր կատարել մեկնարկային կազմում ու թիմի ավագ Գևորգ նռանյանը տևական դադարից հետո վերադարձել էր իր հարազատ կենտրոնական հարձակվողի դիրք։ Իսկ պաշտպանության կենտրոնում Անան Մենսահը գործում էր Ալեքսանդր Հովհաննիսյանի հետ։ Հենց մեկնարկից «Գանձասար-Կապանը» սկսեց ավելի ագրեսիվ ֆուտբոլ խաղալ ու առաջին կեսում բուն խաղը կարելի է ասել, որ ընթանում էր «Երևանի» կիսադաշտում։ 20-րդ րոպեին Գևորգ Օհանյանը մրցակցի կիսադաշտից երկար փոխանցումով գնդակը հասցեագրեց Դավիթ Մինասյանին, վերջինս գտնվելով տուգանային հրապարակում գնդակն ուղղեց դեպի Անդրանիկ Քոչարյանը, ով կիսաշրջադարձ հարված իրացրեց։ Ստացվեց վատ հարված, բայց լավ փոխանցում դեպի Աշոտ Ադամյանը, ով մոտ տարածությունից անարգել գրավեց մրցակցի դարպասը՝ 1-0։

Սա Ադամյանի առաջին գոլն էր ընթացիկ առաջնությունում։ «Երևանը» քիչ թե շատ ակտիվացավ առաջին կեսի վերջնամասում։ Գոլից հետո կապանյան թիմը զարմանալիորեն ետ էր քաշվել ու ավելի խորքից էր գործում։ Դրվագներից մեկում «Երևանն» անգամ գոլ խփեց, բայց եզրային մրցավարն արձանագրեց խաղից դուրս իրավիճակ։ Թիմերը գնացին ընդմիջման՝ 1-0 հաշվի ներքո։

ԳԵՂԱՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Ընդմիջմանը պարզ դարձավ, որ հանդիպման առաջին գոլի հեղինակ Աշոտ Ադամյանը վնասվածք է ստացել ու խաղը շարունակել չի կարող, նրա փոխարեն տևական դադարից հետո խաղադաշտ մտավ Գեղամ Հարությունյանը։ ՈՒշագրավ է, որ Հարությունյանը դեռ ամբողջությամբ չէր ապաքինվել, բայց խաղային ցանկությունն այնքան մեծ էր, որ «Գանձասարի» մարզիչները որոշեցին նրան խաղալու ժամանակ տալ։ Խաղադաշտ մտնելուց 7 րոպե անց Հարությունյանը դարձավ գոլի հեղինակ։ ՈՒբեյմար Անգուլոն հեռահար հարվածով փորձեց անակնկալի բերել դարպասապահ Գրիգոր Մակարյանին, վերջինս հետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Հարությունյանն էլ այն ուղղեց դեպի դարպասը՝ 2-0։

Ընդունած գոլից հետո «Երևանը» կարելի է ասել, որ վերջնականապես հանձնվեց։ «Գանձասարը» կարող էր զարգացնել իր հաջողությունը, բայց նոր գոլեր չեղան։ «Գանձասար-Կապան» – «Երևան» 2-0։ Կապանյան թիմը տոնում է առաջին հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում, իսկ «Երևանն» էլ «բարելավեց» իր ցուցանիշը պարտվելով առաջնության առաջին շրջանի բոլոր 9 հանդիպումներում ու միասին բաց թողնելով 20 գնդակ։

Leave a Reply