Warning: Use of undefined constant REQUEST_URI - assumed 'REQUEST_URI' (this will throw an Error in a future version of PHP) in /home/customer/www/fcgandzasarkapan.am/public_html/wp-content/themes/alchemists/functions.php on line 73
ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «ԴԱՐՁՅԱԼ ԿԱՂՈՒՄ ԵՆՔ ԳՈԼԱՅԻՆ ՊԱՀԵՐԸ ԻՐԱՑՆԵԼԻՍ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) – FC Gandzasar Kapan

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «ԴԱՐՁՅԱԼ ԿԱՂՈՒՄ ԵՆՔ ԳՈԼԱՅԻՆ ՊԱՀԵՐԸ ԻՐԱՑՆԵԼԻՍ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արմեն Պետրոսյանը լրագրողների հետ բրիֆինգի ընթացքում նշեց հետևյալը․

«Խաղը նորմալ սկսեցինք, լավ պահեր ունեինք՝ աչքի ընկնելու համար։ ՈՒղղակի չօգտագործեցինք մեր հնարավորությունը։ Խաղը նորմալ ընթանում էր։ Եղավ հարված, որից հետո մենք գոլ բաց թողեցինք։ Մի փոքր խառնվեցինք իրար։ Առաջին կեսում տղաների տեղաշարժն ինձ դուր չեկավ։ Կվերլուծենք ու կհասկանանք մեր սխալները, ուղղակի մենք ժամանակ էլ չունենք դրա համար։ Շարժվում ենք առաջ։ Դարձյալ կաղում ենք գոլային պահերը իրացնելիս։ Սա ֆուտբոլ է, իսկ այստեղ պարտադիր պետք է գոլ խփես, որպեսզի հաղթես։ Մենք երբ վերլուծում ենք խաղը հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ ընթանում է, ունենում ենք գոլային պահեր, ուղղակի չենք կարողանում դրանք իրացնել։ Հենց առաջնության մեկնարկից մենք փորձարկել ենք չորս հարձակվողի, որոնցից և ոչ մեկն էլ չհամապատասխանեց մեզ։ Փորձաշրջան անցան, բայց ոչ մեկին չվերցրինք։ Նաև Գեղամ Հարությունյանը վնասվածք ստացավ, հետո էլ ուրիշ վնասվածք ստացավ։ Մենք ունենք այն, ինչ ունենք։ Պետք է առաջ նայենք ու հաղթահարենք այս ցատկահարթակը։ Միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել դրան։ Մարզումների ընթացքում էլ մենք գրոհների եզրափակման վրա շատ մեծ ժամանակ ենք հատկացնում։ Մի փոքր անվստահության կար տղաների շրջանում։ Երբ չես հաղթում հոգեբանական վիճակը վատանում է, բայց մենք քայլում ենք առաջ։ Հոգեբանական խնդիրը մեր՝ մարզիչներիս գործն է, ամեն ինչ կանենք, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք»։

– Երկու տուր է մնացել, որպեսզի առաջնության առաջին շրջանը ավարտվի։ Վտանգ տեսնո՞ւմ եք, որ թիմը կարող է լավագույն վեցնյակում չհայտնվել։

– Վտանգ տեսնում ենք։ Մենք ամեն ինչին նայում ենք տարբեր տեսանկյուններից, ուղղակի պետք է ստեղծված իրավիճակից դուրս գանք։ Եթե առաջնության մեկնարկում ինձ հարցենին, ես չէի ասի, որ մենք վերջին քառյակում ենք լինելու։ Հիմա ոչինչ կորած չէ, դժվար ժամանակահատված է։ Եթե դժվարություն է, ապա որևէ խնդիր չկա, պետք է սա էլ հաղթահարենք ու շարժվենք առաջ ։

– Արման Հովհաննիսյանը փոխարինումը պայմանավորվա՞ծ էր վնասվածքով։

– Արման Հովհաննիսյանը վնասվածք ստացավ և նա ցանկացավ, որ փոխարինեմ նրան:

Leave a Reply