Warning: Use of undefined constant REQUEST_URI - assumed 'REQUEST_URI' (this will throw an Error in a future version of PHP) in /home/customer/www/fcgandzasarkapan.am/public_html/wp-content/themes/alchemists/functions.php on line 73
«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ՇԻՐԱԿ»․ ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ – FC Gandzasar Kapan

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ՇԻՐԱԿ»․ ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին հատվածը մոտենում է իր ավարտին։ Տարվա վերջին՝ 15-րդ տուրում «Գանձասար-Կապանը» ուժերը կչափի Գյումրիի «Շիրակի» հետ։ Վարդան Բիչախչյանի թիմը մրցաշարային աղյուսակում այս պահին 25 միավորով 5-րդն է, իսկ «Գանձասար-Կապանն» իր ակտիվում ունենալով 11 միավոր զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Այս թիմերի միջև կայացած 6-րդ տուրի խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Թիմերը միմյանց հետ մրցել են 64 անգամ ու կողմերից ոչ մեկը առավելություն չունի, քանի որ թե՛ «Շիրակը» ու թե՛ «Գանձասար-Կապանը» տոնել են 20-ական հաղթանակ։ Այս դիմակայությունում ամենից շատը ոչ-ոքիներ են գրանցվել՝ 24 անգամ։ Բայց գոլերը միշտ շատ են եղել։ Կայացած 64 խաղում խփվել է 141 գոլ, որից 74-ը հեղինակել են կապանյան թիմի ֆուտբոլիստները, իսկ 67-ը գյումրեցիները։

ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ՄԿՈՅԱՆ

Երկու թիմերի կազմում մեկական ֆուտբոլիստներ կան, ովքեր խաղացել են երկու թիմերում էլ։ Հրայր Մկոյանը իր երկարամյա կարիերայի ընթացքում խաղացել է նաև Կապանը ներկայացնող թիմի կազմում, իսկ «Գանձասար-Կապանից» էլ Արման Հովհաննիսյանը 2016/17 մրցաշրջանում «Շիրակի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր։

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

«Գանձասար-Կապանն» ու «Շիրակը» վերջին անգամ միմյանց հետ խաղացել են նոյեմբերի 1-ին “Vbet” Հայաստանի գավաթի 1/8-րդ եզրափակչի շրջանակում։ Այդ խաղում «Գանձասար-Կապանը» կարողացավ կամային հաղթանակ տոնել 2-1 հաշվով։ Առաջինն աչքի ընկավ Սոլոմոն Իմե Ուդոն, իսկ կապանյան թիմից՝ Աննան Մենսահն ու Գեղամ Հարությունյանը։

Leave a Reply