Warning: Use of undefined constant REQUEST_URI - assumed 'REQUEST_URI' (this will throw an Error in a future version of PHP) in /home/customer/www/fcgandzasarkapan.am/public_html/wp-content/themes/alchemists/functions.php on line 73
«Գանձասար-Կապան» – «Շիրակ» 1-0 (Տեսանյութ) – FC Gandzasar Kapan

«Գանձասար-Կապան» – «Շիրակ» 1-0 (Տեսանյութ)

Ավարտվեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին հատվածը։ Տարվա վերջին խաղում՝ 15-րդ տուրի շրջանակում «Գանձասար-Կապանը» ուժերը չափեց Գյումրիի «Շիրակի» հետ։

Բավականին դժվար հանդիպում ստացվեց երկու թիմերի համար էլ։ Հենց մեկնարկում վնասվածք ստացավ «Շիրակի» լավագույն ռմբարկու Մորի Կոնեն ու խաղը շարունակել չկարողացավ։

Առաջին կեսում գրանցվեց հանդիպման միակ գոլը։ 37-րդ րոպեին «Շիրակի» կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը անհաշվենկատ գործելու արդյունքում գրավեց սեփական դարպասը՝ 1-0։

Երկրորդ կեսում «Շիրակը» տիրում էր նախաձեռնությանը։ Վարդան Բիչախչյանի  տղաները աչքի ընկնելու մի քանի լավ պահ ունեցան, բայց կապանյան թիմը բավականին վստահ էր գործում պաշտպանությունում ու արդյունքում կարողացավ խաղը հասցնել  հաղթանակի։

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ՇԻՐԱԿ» 1-0

1-0 Հրայր Մկոյան (37′ ինքնագոլ)

«ԳԱՆՁԱՍԱՐ – ԿԱՊԱՆ»․  12․ Գրիգոր Մելիքասեթյան, 5, Դավիթ Տերտերյան, 8․ Նարեկ Ասլանյան (10․ Գևորգ Օհանյան 55՛),9․ Գեւորգ Նռանյան, 14․ Էմիլ Եղիազարյան (7․ Վարդան Պողոսյան 55՛), 15․ Աննան Մենսահ, 18․ Արման Հովհաննիսյան, 20․ Արթուր Գրիգորյան, 22․ Գեղամ Հարությունյան,27․ Աբդուլ Նիկիեմա (11․ Աշոտ Ադամյան 80′),94․ Անդրանիկ Քոչարյան։

«ՇԻՐԱԿ»․ 45․ Վսեւոլոդ Երմակով, 6․ Մարկո Պրլյեւիչ,8․ Ժիրայր Մարգարյան,10․ Էդգար Մարգարյան,11․ Սոլոմոն Իմե Ուդո,20․ Ռուդիկ Մկրտչյան,21․ Արտեմ Գեւորգյան, (7․ Արման Ասլանյան 54՛)22․ Հրայր Մկոյան,25․ Աղվան Դավոյան,88․ Մուսա Փոլ Բակայոկո (18․ Ռաֆիկ Միսակյան),98․ Մորի Կոնե (9. Արամ Մուրադյան 10՛)

Զգուշացումներ՝

«Գանձասար-Կապան»՝ Աննան Մենսահ (15′), Կարիմ Նիկիեմա (11՛), Գևորգ Նռանյան (19՛), Անդրանիկ Քոչարյան (69՛), Վարդան Պողոսյան (85՛)

«Շիրակ»՝ Ռաֆիկ Միսակյան (70՛), Արման Ասլանյան (96՛)

Leave a Reply