Warning: Use of undefined constant REQUEST_URI - assumed 'REQUEST_URI' (this will throw an Error in a future version of PHP) in /home/customer/www/fcgandzasarkapan.am/public_html/wp-content/themes/alchemists/functions.php on line 73
«Գանձասար-Կապան-05»-ը շարունակում է անպարտելիության շարքը – FC Gandzasar Kapan

«Գանձասար-Կապան-05»-ը շարունակում է անպարտելիության շարքը

Հայաստանի ֆուտբոլի մինչև 15 տարեկանների առաջնության Բ2 ենթախմբի 6-րդ տուրում «Գանձասար-Կապան-05»-ը հյուրընկալվել էր «Ալաշկերտ-05»-ին։

Խաղն ավարտվեց կապանցի պատանիների հաղթանակով՝ 4-1 հաշվով։ «Գանձասար-Կապան-05»-ից երկուական գոլ հեղինակեցին Տիրան Գասպարյանն ու Դավիթ Վարդանյանը։

Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապան-05»-ը շարունակում է միանձնյա գլխավորել ՀՀ ֆուտբոլի 2019/20թթ մինչև 15 տարեկանների առաջնության Բ2 ենթախումբը։

Արման Գրիգորյանի գլխավորած թիմը կայացած 6 խաղերից 6-ում հաղթանակ է տոնել և իր ակտիվում ունի 18 միավոր։

Leave a Reply