Warning: Use of undefined constant REQUEST_URI - assumed 'REQUEST_URI' (this will throw an Error in a future version of PHP) in /home/customer/www/fcgandzasarkapan.am/public_html/wp-content/themes/alchemists/functions.php on line 73
«Ձեր կողքին ես վստահ էի, որ ոչինչ անհնար չէ»․ ԳԵՎՈՐԳ ՕՀԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՈՒՂԵՐՁԸ – FC Gandzasar Kapan

«Ձեր կողքին ես վստահ էի, որ ոչինչ անհնար չէ»․ ԳԵՎՈՐԳ ՕՀԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՈՒՂԵՐՁԸ

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ Գևորգ Օհանյանը ընտանեկան դրդապատճառներով չի շարունակի ելույթները «Գանձասար-Կապանի» կազմում։Այդ կապակցությամբ Օհանյանը հրաժեշտի ուղերձ է հղել թիմի ֆուտբոլիստներին ու երկրպագուներին․

«Դժվար է հրաժեշտ տալ նրանց, ում հետ ապրել ես ամեն ինչ։ Մենք միասնական ենք եղել ինչպես հաղթանակի բերկրանքի պահին, այնպես էլ պարտության հիասթափության ժամանակ։

Շնորհակալ եմ տղե՛րք, բոլորիդ անխտիր։ Ինձ միշտ հիացրել է այն, որ դուք խաղադաշտում պայքարել եք արժեքների համար, այլ ոչ թե նյութականի։ Ձեր կողքին ես վստահ էի, որ ոչինչ անհնար չէ։

Ուզում եմ, որ հաջողությունը միշտ ուղեկցի ձեզ։ Ես վստահ եմ, որ շարունակելու եք լավ խաղալ ու հաղթել։ Հաղթել, քանի որ դուք ավելի քան համապատասխանում եք այդ բառին։

Սիրում եմ բոլորիդ ու կկարկոտեմ ձեզ»

ԳԵՎՈՐԳ ՕՀԱՆՅԱՆ

Leave a Reply