Warning: Use of undefined constant REQUEST_URI - assumed 'REQUEST_URI' (this will throw an Error in a future version of PHP) in /home/customer/www/fcgandzasarkapan.am/public_html/wp-content/themes/alchemists/functions.php on line 73
Գերբի պատմությունը – FC Gandzasar Kapan

Գերբի պատմությունը

«Գանձասար-Կապանը» տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր գերբեր։ Իմաստային տեսանկյունից վերջին երեք զինանշաները բավականին նման են իրար։ Կապանյան թիմի գերբը վերջին անգամ փոփոխությունների է ենթարկվել 2015 թվականի  փետրվարին։

Զինանշանի կենտրոնում գնդակ է, որի վրա կանգնած է արջը՝ բանալին բերանին։ Արջի կերպարով նմանատիպ  արձան կա Սյունիքի մարզում։

«Քաջարանի բանալի» անունը կրող հուշարձանը գտնվում է Կապանում՝ դեպի Քաջարան տանող մայրուղու ձախ հատվածում՝ Ողջի գետի ափին։ Այն կառուցվել է 1966 թվականին քանդակագործ Մարատ Նուրիջանյանի կողմից։ Այն խորհրդանշում է Զանգեզուրի ժողովորդին և բարեբեր հողը, որի համար պայքարել են Զանգեզուրի բնակիչները։

2018 թ․ հունվար։ «Գանձասար-Կապանի» անձնակազմը «Քաջարանի Բանալի» արձանի մոտ

Արձանը ունի հանրապետական նշանակություն ու ներառված է Կապանի պատմության  և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկի մեջ։

2016 թվականի հոկտեմբերին հեղինակավոր “FourFourTwo” պարեբերականը ուսումնասիրելով  ամբողջ աշխարհի ֆուտբոլային ակումբների գերբերը առանձնցրել էր լավագույններին։

«Բոկա Խունիորսի», «Ինտերի», «Ռոմայի», «Լիվերպուլի», «Այաքսի» զինանշաների հետ միասին «Գանձասար-Կապանի» գերբը նույնպես համարվել է ամենագեղեցիկներից մեկը։

Ըստ պարբերականի լավագույն 21 զինանշանների շարքում կապանյան թիմինը`17-րդ հորիզոնականում է:

Հետևյալ գրությունն է նշված մեր գերբի մասին. «Քիչ զինանշաններ են ավելի էպոսային, քան այս մեկը Հայաստանի առաջնությունից, մենք բավականին դժվարությամբ ենք գտել այն: Արջը բերանում պահել է բանալին, իսկ ներքևում ռետրո գնդակ է: «Գանձասար» նշանակում է գանձերի սար: Սա այն լոգոն է, որը մենք ուզում ենք տեսնել»:

Ըստ “FourFourTwo” պարբերականի լրագրողների ամենագեղեցիկը «Այաքսի» զինանշանն է: Լավագույն եռյակում են նաև թայլանդական «Լամպալնի» ու գերմանական «Քյոլնի» գերբերը: