Warning: Use of undefined constant REQUEST_URI - assumed 'REQUEST_URI' (this will throw an Error in a future version of PHP) in /home/customer/www/fcgandzasarkapan.am/public_html/wp-content/themes/alchemists/functions.php on line 73
Գործընկերներ – FC Gandzasar Kapan

Գործընկերներ

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻՊԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավոր ու գործընկեր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի Հանրապետության հանքարդյունահանող առաջատար ընկերությունն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում: ԶՊՄԿ-ը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր:

Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման  հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ: Տարածաշրջանի ամենամեծ բաց հանքում արդյունահանվում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր:

«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Քաջարան, Լեռնագործների փողոց 18

կայք՝  www.zcmc.am

Էլ. փոստ` info@zcmc.am