Warning: Use of undefined constant REQUEST_URI - assumed 'REQUEST_URI' (this will throw an Error in a future version of PHP) in /home/customer/www/fcgandzasarkapan.am/public_html/wp-content/themes/alchemists/functions.php on line 73
Մարզիչներ – FC Gandzasar Kapan

Մարզիչներ

ՀԱՅԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Կապանի «Լեռնագործի» առաջին մարզիչ հիշատակվում է Հայկ Անդրեասյանը։ Որոշ արխիվներ ուսումնասիրելով հասկանում ենք, որ ակումբի հիմնադրումից մեկ տարի անց՝ 1964-ին նա զբաղեցրել է «Լեռնագործի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նրա գլխավորությամբ «Լեռնագործն» անցկացրել է 35 հանդիպում, որից 7-ում հաղթել է, 9 ոչ-ոքի գրանցել ու կրել 19 պարտություն։

ՂԱԶԱՐՈՍ ԹԵԿՆԵՋՅԱՆ

Անդրեասյանից հետո կապանյան թիմը գլխավորել է Ղազարոս Թեկնեջյանը։ Նրա գլխավորությամբ էլ «Լեռնագործի» ելույթներն այդքան հաջող չստացվեցին։ Թիմը 38 խաղից հաղթեց 11-ում, գրանցեց 10 ոչ-ոքի ու կրեց 17 պարտություն։

ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Սովետական ժամանակահատվածի մասին հավաստի այլ աղբյուրներ չկան։ 1990-ին թիմը գլխավորեց Կապանի ֆուտբոլային հանրությանը քաջ ծանոթ Վլադիմիր Պետրոսյանը։ Նրա գխավորությամբ թիմը 32 հանդիպում անցկացրեց, տոնելով 18 հաղթանակ, գրանցելով 2 ոչ-ոքի ու կրելով 12 պարտություն։

ՖԵԼԻՔՍ ՎԵՐԱՆՅԱՆ

Պետրոսյանից հետո թիմը գլխավորեց Ֆելիքս Վերանյանը։ Նրա գլխավորությամբ Սյունիքի մարզկենտրոնը ներկայացնող ակումբը 57 հանդիպում անցկացրեց, տոնեց 41 հաղթանակ, գրանցեց 7 ոչ-ոքի ու կրեց 9 պարտություն։ Ուշագրավ է, որ տևական ժամանակ անց Վերանյանը նորից վերադարձավ Կապան ու գլխավորեց տեղի թիմը։ Բայց այս անգամ արդյունքներն այդքան էլ դրական չեղան։ 9 խաղից կապանյան թիմը հաղթեց 1-ում և կրեց 8 պարտություն։ Արդյունքում Վերանյանը հեռացավ։

 

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է