Warning: Use of undefined constant REQUEST_URI - assumed 'REQUEST_URI' (this will throw an Error in a future version of PHP) in /home/customer/www/fcgandzasarkapan.am/public_html/wp-content/themes/alchemists/functions.php on line 73
Նվաճումներ – FC Gandzasar Kapan

Նվաճումներ

Թեպետև իրադարձություններով լեցուն է կապանյան թիմի պատմությունը, բայց տիտղոսների տեսանկյունից այն այդքան էլ հարուստ չէ։ «Գանձասար-Կապանը» ներքին առաջնությունում դեռ չեմպիոն չի դարձել։ Չնայած որ մի քանի անգամ դրա իրական հնարավորությունն ուներ։ «Արջերը»  չեմպիոն դառնալուն ամենամոտը 2016/17 մրցաշրջանում էին, բայց գրավեցին երկրորդ հորիզոնականը։

Կապանյան թիմը 4 անգամ դարձել է բրոնզե մեդալակիր՝ 2008, 2011, 2012-2013 թթ և 2017/18թթ մրցաշրջաններում։

Գավաթին տիրելու առաջին փորձը ձախողվեց։ Սյունիքը ներկայացնող թիմի ֆուտբոլիսները 2013/14 թթ մրցաշրջանում հասել էին մինչև գավաթի խաղարկության եզրափակիչ, բայց պարտություն էին կրել Երևանի «Փյունիկից» 2-1 հաշվով։

Այդուհանդերձ «Գանձասար-Կապանին» հաջողվեց դառնալ գավաթակիր արդեն երկրորդ փորձից։ 2017/18 թթ մրցաշրջանում կապանյան թիմը հասավ գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ գերդիտարժան ու լարված պայքարում առավելության հասավ Երևանի «Ալաշկերտի» նկատմամբ։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0։0։ Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին 1-ական գոլերով։ Հերթը հասավ 11 մետրանոցներին, որտեղ էլ կապանյան թիմը Գևորգ Կասպարով փայլուն խաղի շնորհիվ առավելության հասավ 4:3 հաշվով։

Արդեն հաջորդ մրցաշրջանում «Գանձասար-Կապանը» կարող էր նաև Հայաստանի սուպերգավաթակիր դառնալ, սակայն այդ ժամանակվա չեմպիոն «Ալաշկերտը» ավելի ուժեղ գտնվեց ու հաղթեց 2-0 հաշվով։

Հայաստանի փոխչեմպիոն` 2016-2017 թթ.

Հայաստանի 3-րդ մրցանակակիր` 2008, 2011, 2012-2013, 2017-2018 թթ.

Հայաստանի գավաթակիր` 2017-2018 թթ.

Գավաթի եզրափակչի մասնակից` 2013-2014 թթ.

Խաղերի քանակով ռեկորդակիր` Արա ԽԱՉԱՏՐՅԱՆ ( 246 խաղ)

Գոլերի քանակով ռեկորդակիր` Գեղամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (46 գոլ)

Մեկ մրցաշրջանի ռեկորդակիր` Արթուր ՔՈՉԱՐՅԱՆ (15 գոլ` 2006 թ.)

Ամենախոշոր հաշվով հաղթանակ` 9-2 (ՙԱլաշկերտ՚` 2013-2014 թթ.)

Ամենախոշոր հաշվով պարտություն` 0-7 (ՙՓյունիկ՚` 2007 թ.)

Հայաստանի բարձրագույն խումբ`

376 խաղ, +145, =102, +139, գնդակներ` 455-452

 

Մրցաշրջան
Տեղ
Խ
Հ
Ո
Պ
Գ
Մ
Ռմբարկու
2006
5
28
7
3
18
28-60
24
Արթուր ՔՈՉԱՐՅԱՆ` 8 գոլ 
2007
5
28
11
8
9
34-25
41
Արթուր ՔՈՉԱՐՅԱՆ` 15 գոլ
2008
3
28
13
8
7
39-27
47
Ալեքսանդր ՊԵՏՐՈՍՅԱՆ` 9 գոլ 
2009
5
28
12
2
14
32-47
38
Արսեն ԱՎԵՏԻՍՅԱՆ` 14 գոլ 
2010
6
28
8
3
17
24-45
27
Արթուր ՔՈՉԱՐՅԱՆ` 8 գոլ 
2011
3
28
12
10
6
31-18
46
Արսեն ԱՎԵՏԻՍՅԱՆ` 5 գոլ
2012/13
3
42
18
13
11
48-37
67
Դիեգո Լոմբա ՖԱՐԻԱՇ` 9 գոլ
2013/14
5
28
8
11
9
36-31
35
Նարեկ ԲԵԳԼԱՐՅԱՆ` 8 գոլ 
2014/15
7
28
7
8
13
31-44
29
Գեղամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ` 6 գոլ 
Վասիլի ՊԱԼԱԳՆՅՈՒԿ` 6 գոլ 
2015/16
4
28
11
12
5
35-27
45
Ացամազ ԲՈՒՐԱԵՎ` 5 գոլ 
Նարեկ ԲԵԳԼԱՐՅԱՆ` 5 գոլ 
Գեղամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ` 5 գոլ 
2016/17
2
30
17
6
7
38-24
57
Գեղամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ` 12 գոլ 
2017/18
3
30
11
10
9
43-34
43
Գեղամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ` 12 գոլ 
2018/19
6
32
10
8
14
38-33
38
Գեղամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ` 8 գոլ