Warning: Use of undefined constant REQUEST_URI - assumed 'REQUEST_URI' (this will throw an Error in a future version of PHP) in /home/customer/www/fcgandzasarkapan.am/public_html/wp-content/themes/alchemists/functions.php on line 73
Վահե Հակոբյան – FC Gandzasar Kapan

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Ծնվել է 1971թ. հունիսի 12-ին ք. Երևանում

Կրթություն

1988 – 1993թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ, ինժեներ, մասնագիտացումը՝ տեխնիկական համակարգերի կառավարում և ավտոմատացում

2002 – 2005թթ. – Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետ, իրավագետ

Աշխատանքային գործունեություն

1993 – 1994թթ. – Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչություն, սահմանապահ զորքեր
1997 – 2000թթ. – Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն
2002 – 2011թթ. – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ
2011 – 2016թթ․ – Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, մոնիտորինգի ծառայության մասնագետ
2012 – 2016թթ. – «Իստ գեյթ ռեսուրսես» ՍՊԸ, տնօրեն
2013 – 2016թթ. – «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ, կոմերցիոն տնօրեն
2013 – 2014թթ. – «Ինթերնեյշնլ քոնսալթինգ» ՍՊԸ, տնօրեն
2014 – 2016թթ. – «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ադմինիստրատիվ տնօրեն
Օգոստոս – Հոկտեմբեր 2016թ. – «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ
2016 – 2018թթ. – Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ

2015 թվականի փետրվարի 27-ից ստանձնել է «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի  նախագահի պաշտոնը

Այլ տվյալներ

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով: