Warning: Use of undefined constant REQUEST_URI - assumed 'REQUEST_URI' (this will throw an Error in a future version of PHP) in /home/customer/www/fcgandzasarkapan.am/public_html/wp-content/themes/alchemists/functions.php on line 73
ԶԼՄ-ների համար – FC Gandzasar Kapan

ԶԼՄ-ների համար

Ընդհանուր տեղեկություն

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ձգտում է առավելագույնս թափանցիկ ներկայացնել իրադարձությունները, որոնք վերաբերում են ակումբում տեղի ունեցող գործընթացներին ու յուրահատուկ ուշադրություն է դարձնում ԶԼՄ-ների հետ աշխատանքին։

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երբեք արգելապատնեշ չի հանդիսացել այն լրագրողների համար, ովքեր ցանկությունում են հայտնում լուսաբանել «Գանձասար-Կապանին» վերաբերող ցանկացած իրադարձություն։ Ակումբը որդեգրել է քաղաքականություն համաձայն որի շփումը մամուլի հետ պետք է լինի բաց ու ազատ։ Առանց որևէ խոչընդոտների։

«Գանձասար-Կապանի» տնային հանդիպումների ժամանակ լրագրողների աշխատանքային պայմանները ավելի հարմարավետ դարձնելու նպատակով խաղի ընթացքում տրամադրվում է անլար ինտերնետ կապ։

«Գանձասար-Կապանի» տնային հանդիպումները լուսաբանել ցանկացող լրագրողները պետք է անցնեն հավատարմագրման գործընթաց, որի մասին ավելի մանրամասն ներկայացված է Հավատարմագրում բաժնում։

Մեդիա-հավատարմագրումը իրենից ենթադրում է՝ ազատ մուտք «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի միջոցառումներին։

Կազմակերպվող ու սպասվելիք բոլոր միջոցառումների մասին նախապես հայտարարվում է ակումբի պաշտոնական կայքում։

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

«Գանձասար-Կապան» ՖԱ մամուլի ծառայություն

Դավիթ Մարտիրոսյան

մամուլի քարտուղար

Հեռ։     +37499169010

Էլեկտրոնային հասցե։ davidgandzasar@gmail.com ; media@fcgandzasarkapan.am

Հավատարմագրում

ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրումը իրականացվում է «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի մամլո ծառայության կողմից՝ առցանց տարբերակով։

Հավատարմագրման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է scan-տարբերակով կցել նամակ գործակալության ձևաթղթի վրա լրատվական գործակալության ղեկավարի կողմից ու ներկայացնել դիմումատուի լրագրողական վկայականը՝ scan-տարբերակով։

Հավատարմագրման կարգը

  • Ակումբը հավատարմագրում է ԶԼՄ հավատարմարգման կարգը պահպանած լրագրողներին։
  • Հավատարմագրումը կատարվում է ողջ մրցաշրջանի ընթացքում, որոշ իրավիճակներում ակումբը կարող է ժամկետներ սահմանել ԶԼՄ հավատարմագրման համար։

Հավատարմագրման շնորհումը 

  • Հավատարմագրման հայցը հաջողած ԶԼՄ ներկայացուցչին տրվում է անցագիր, որը հնարավորություն է տալիս «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի տնային հանդիպումների (Հայաստանի առաջնություն, Հայաստանի գավաթի խաղարկություն) ազատ մուտք, տեղ՝ մեդիա-տրիբունայում։

 Հավատարմագրման հայտի մերժումը կամ դադարեցումը

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը իրավունք ունի մերժել ԶԼՄ հավատարմագրման հայտը կամ դադարեցնել այն՝

  • Եթե լրագրողը խախտում է ԶԼՄ հավատարմագրման կարգը։
  • Եթե տվյալ լրագրողը հեռանում է հավատարմագրման համար դիմած լրատվամիջոցից (Նման իրավիճակում ակումբը կարող է հավատարմագրել տվյալ լրատվամիջոցի մեկ այլ լրագրողի)։
  • Եթե լրագրողը տարածում է ոչ ճիշտ, խեղաթյուրված, փաստերով չհիմնված նյութեր, չեն համապատասխանում իրականությանը ու բացասաբար են ազդում ակումբի իմիջի վրա։
  • Հանդիպումների ու մեդիա ակտիվությունների ժամանակ ԶԼՄ-ներկայացուցչի՝ անկարգապահ դրսևորումների, լրագրողական էթիկայի միջազգային նորմերի խախտման պարագայում։

ԶԼՄ հավատարմագրման հայտ ներկայացրած լրագրողին նախապես ներկայացվում է հավատարմագրման կանոնները։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՂԵՐ

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը տնային խաղերի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների համար ապահովում է

ՄԵԴԻԱ ՏՐԻԲՈՒՆԱ

Մարզադաշտի տրիբունայի առանձին նշված հատվածում տարածք՝ աշխատանքային հարմարություններով (աթոռ, սեղան, ինտերնետ կապ, էլեկտրաէներգիայի առանձին վարդակներ) ։

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՆԵՐԻ ՍՐԱՀ

Ինտերնետային կապով համալրված սենյակ, որն ունի մարզիչների, ֆուտբոլիստների և ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված մուտք։

ԽԱՌԸ ԳՈՏԻ (MIXED ZONE)

Աշխատանքային տարածք՝ ֆուտբոլիստների և ԶԼՄ ներկայացուցիչների միջև հատուկ արգելապատնեշներով առանձնացված։

ՖՈՏՈԹՂԹԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻ

Մարզադաշտի հատուկ գոտիներում (Երկու դարպասաների հետևում) առանձնացված տարածք։ Հավատարմագրված ֆոտոթղթակիցները մարզադաշտի տարածք մուտք գործելուց հետո պարտավոր են ստանալ ժիլետներ, որոնք ենթակա են վերադարձման խաղի ավարտից հետո: Ֆոտոթղթակիցները համապատասխան ժիլետը պարտավոր են կրել հանդիպման ողջ ընթացքում, մամուլի ասուլիսների և Մեդիայի աշխատանքային տարածքներում` ցանկացած եղանակի եւ ցանկացած հագուստի վրայից։ Ֆոտոթղթակիցները պատասխանատվություն են կրում ժիլետների անվնաս պահպանության համար: Դրանք կորցնելու կամ վնասելու դեպքում դրանց արժեքը ենթակա է փոխհատուցման: